Յուտա նահանգի վարչական կենտրոնում երկու գող արդյունաբերական հզոր փոշեկուլի միջոցով վաճառքի մեքենայից գումար են գողացել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես պատմել են Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանությունում, 53 և 55 տարեկան երկու տղամարդիկ ավտոլվացման կետում սարքի՝ գումարի ընդունման անցքից դուրս են քաշել գումարները:
Ամբողջ գործողությունը տևել է 12 րոպե, որից հետո նրանց նկատել է ոստիկանը: Ձերբակալվածներին սպառնում է կողոպուտի մեղադրանք:
Գողոնի ծավալը հայտնի չէ: Հայտնի է միայն, որ գողերը կարողացել են հանել 25-ցենտանոց մետաղադրամները:









































