ՄԱԿ-ը, որի ստեղծման հարցում աշխարհը ոգեշնչվել էր Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, բարեփոխման կարիք ունի։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«ՄԱԿ-ը բարեփոխումների կարիք ունի, սակայն նախկինի պես կենսունակ է»,-ասել է նա Ֆիլադելֆիայում Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը ներկայում հանդիսանում է ուրախ ժամանցի վայր։ Ավելի ուշ նա նշել էր, որ կազմակերպությունը մեծ ներուժ ունի, սակայն դեռևս դրանից ստացվող օգուտը քիչ է։
Այսօր Սպիտակ տանը սպասվում է Թերեզա Մեյի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։












































