Հորդանանը դարձել է 95-րդ երկիրը, որի քաղաքացիները կկարողանան Վրաստան մեկնել առանց վիզայի: Այս մասին հայնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով Վրաստանի կառավարության որոշմանը:
«Այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան ժամանել առանց վիզայի, փոփոխություններ մտցնելու մասին» փաստաթղթի տեքստի համաձայն՝ Հորդանանի քաղաքացիները կկարողանան ազաորեն Վրաստան մտնել և այդ երկրի տարածքում գտնվել 1 տարի:
Վրաստանի և Հորդանանի միջև դիվանագիտական հարաբերւթյուններ հաստատվել են 1994 թ. ապրիլի 6-ին: Երկրները համագործակցում են տնտեսության, մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում:
Ներկայումս Հորդանան այցի համար Վրաստանի քաղաքացիները կարող են սահմանին մեկանգամյա վիզա ստանալ: Մուտքի թույլտվությունը 60 դոլար արժե:








































