Եգիպտոսի նախկին նախագահ ՀոսնիՄուբարաքին տեղափոխել են տնային կալանքի տակ: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կահիրեի դատարանը որոշում է ընդունել բանտից Մուբարաքի ազատ արձակման վերաբերյալ, սակայն նախկին նախագահը կմնա կալանքի տակ ևս 48 ժամ. նման ժամկետ է տրվում դատախազությանը դատարանի որոշումը բողոքարկելու համար:
Հայտնի է դարձել, որ Եգիպտոսի դատախազությունը չի վիճարկում նախին նախագահի ազատ արձակման որոշումը:








































