Հայաստան ի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում հունվարի 26-ին մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը նախագահում է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Գործադիր մարմնի նիստին կհաջորդի կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում կհաստատվի խորհրդի նոր կազմը: Նախատեսվում է, որ խորհրդի նիստի ընթացքում կընտրվեն կուսակցության փոխնախագահները, կհստակեցվեն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները:
Ակնկալվում է, որ խորհրդի նիստից հետո հայտնի կդառնա, թե ով է գլխավորելու կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբը:










































