Կառավարությունը հունվարի 26-ի նիստի ժամանակ հավանություն է տվել Սինգապուրի հետ «Օդային հաղորդակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկին: Լրագրողների հետ զրույցում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նշեց. «Չվերթների անհրաժեշտությունը չէ, միջպետական համաձայնագրերի անհրաժեշտությունն է, որը պետք չէ կապել չվերթներ լինելու կամ չլինելու հետ, մենք ուղղակի ստեղծում ենք իրավական հիմք տվյալ երկրի հետ ճիշտ փախհարաբերություն ունենալու համար»:
Անդրադառնալով հարցին՝ եթե քաղավիացիան հայտեր չի ստացել, այդ դեպքում ինչո՞ւ է Սամվել Բալասանյանը խոսում երրորդ, չորրոդ ավիաընկերությունների մասին՝ նշելով, որ դա գյումրեցու է պատկանում, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել Սամվել Բալասանյանի հայտարարությունը: «Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք տարբեր տնտեսվարողների հետ, ես չեմ բացում փակագծերը: Մենք այս պահին որևէ քայլ չենք արել»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































