Ղազախստանի մուսուլմանների միությունն անկախ պրոկտոլոգներից կազմված հանձնաժողով է ստեղծել, որը կստուգի Կինեմատոգրաֆիստների միության ղեկավարության սեռական կողմնորոշումը, տեղեկացրել է Today.kz-ը:
Մուսուլման առաջնորդները որոշել են ստուգումներ անցկացնել Հանրապետական կինոյի տունը գեյ-ակումբի վերածելու սկանդալից հետո: ՂՄՄ-ի ղեկավարությունը Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Իգոր Վովնյանկոյին առաջարկել է առաջինը ստուգման ենթարկվել, որպեսզի պարզ դառնա, թե ով է նա իրականում:
Փորձաքննության օբյեկտիվությունը կապահովեն ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ընդ որում, ՂՄՄ առաջնորդները հավատացնում են, որ միասեռականներին չեն հետապնդի և խտրականության չեն ենթարկի:
Եթե Կինեմատոգրաֆիստների միությունում անցկացվելիք փորձաքննությունը հաջող ընթանա, մուսուլմանները ծրագրում են ստուգումներ անցկացնել ամբողջ երկրով մեկ:
ՂՄՄ-ն առաջնորդների կարծիքով՝ սեռական կոմնորոշման ստուգումների առաջին հերթին պետք է ենթարկվեն ակիմները, նախարարներն ու պատգամավորները:










































