ԵՄ-ն դադարեցնում է Եգիպտոսին զենքի մատակարարումը, որը կարող է օգտագործվել ներքին բռնություններ համար: Այս որոշումն, ինչպես տեղեկացրել է ԵՄ դիվանագիտության ղեկարավար Քեթրին Էշթոնը, ընդունվել է Բրյուսելում՝ ԵՄ 28 անդամ-երկրների ԱԳ նախարարների կողմից:
ԵՄ բոլոր 28 երկրներից Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնության ծավալը տարեկան չի գերազանցում 130-140 միլիոն եվրոն, այսինքն դա ԱՄՆ-ից ստացվող օգնության մեկ տասներորդ մասն է կազմում, որը Նահանգները մտադիր չեն դադարեցնել:
Քեթրին Էշթոնը մասնավորեցրել է, որ ԵՄ անդամ-երկրները կարող են վերանայել Եգիպտոսին ցանկացած տիպի ռազմական սարքավորումների մատակարարման լիցենզավորումները:
Միևնույն ժամանակ, ԵՄ առաջատար երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Բրիտանիան, ազգային մակարդակով փաստացի լուրջ սահմանափակումներ են մտցրել Եգիպտոսին զենք մատակարարելու հարցում: Այլ կերպ ասած՝ ԵՄ-ի մակարդակով ձեռնարկված միջոցառումները կդառնան ոչինչ չփոխող հռչակագրեր:
ԵՄ-ն կվերանայի նաև Եգիպտոսի հետ կապված իր ֆինանսատնտեսական ծրագրերը, տեղեկացրել է Քեթրին Էշթոնը:










































