Այսօր ժամը 19:15-ի սահմանում ադրբեջանական զինված ուժերը կարճ կրակահերթ են արձակել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը՝ նշելով, որ մի անգամ է կրակահերթ եղել, գյուղը վնասներ չի կրել:











































