Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լասանա Դիարան, ով վերջին երկու տարիներն անցկացրեց «Անժի»-ում, կարիերան կշարունակի Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի կազմում, հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը:
28-ամյա Դիարան, ում կարիերայում տեղ ունեն «Չելսի»-ի, «Արսենալ»-ի ու «Ռեալ»-ի պես ակումբներն ու Ֆրանսիայի հավաքականում ելույթները, հետևեց իր խաղընկեր Մուբարաք Բուսուֆային, ով մի քանի օր առաջ նույն ուղղությամբ էր տեղափոխվել:








































