Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հայաստանի ծննդատներում բնածին հիպոթիրեոզ է հայտնաբերվել 19 երեխայի մոտ

Նորածնային սկրինինգ ծրագրերի շրջանակում 2016թ. ընթացքում հանրապետության  ծննդատներում իրականացված հետազոտությունների արդյունքում բնածին հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում) է հայտնաբերվել 19 երեխայի մոտ։ Այդ փոքրիկները գտնվում են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի հսկողության ներքո և ստանում անհրաժուշտ բուժում։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ֆենիլկետոնուրիայի նորածնային սկրինինգի արդյունքում անցած տարի հայտնաբերված 7 երեխայի դիսպանսեր հսկողությունն իրականացվում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանք ևս ստանում են անվճար բուժօգնություն։ Առողջապահության նախարարությունն ապահովում է նաև կենտրոնացված գնումներով ձեռք բերված հատուկ սննդով։

Նույն ժամանակահատվածում հայտնաբերված 4-րդ աստիճանի ծանրալսությամբ 42 երեխաները ևս դիսպանսեր հսկողության տակ են։ Նրանց տրամադրվում են լսողական սարքեր։

Բնակչության որոշակի տարիքային կամ թիրախային խմբերում մասսայաբար իրականացվող սկրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերվում են հիվանդություններ, որոնք դեռևս չունեն կլինիկական արտահայտություններ, սակայն ուշ ախտորոշման դեպքում կարող են հանգեցնել հիվանդության ծանր ընթացքով զարգացմանը, այդ թվում`  հաշմանդամության:

Հիպոթիրեոզի` վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման  վաղ ախտորոշման և բուժման բացակայությունը բերում է գլխուղեղի վնասման` առաջացնելով մտավոր հետամնացություն և ֆիզիկական զարգացման խնդիրներ։

Ֆենիլկետոնուրիան նյութափոխանակության ծանր հիվանդություն է, որի առկայության դեպքում անհնար է դառնում սննդի, մասնավորապես, մայրական կաթի յուրացումը օրգանիզմում, ինչի հետևանքով վնասվում է գլխուղեղը` կրկին առաջացնելով մտավոր հետամնացություն և ֆիզիկական զարգացման լուրջ խնդիրներ: Ժառանգական նյութափոխանակային հիվանդություններն  աշխարհում բավական մեծ տարածում ունեն: Ըստ վիճակագրության` յուրաքանչյուր 3500-4000 երեխայից մեկը ծնվում է  նման  խնդրով:

Փաստորեն, երեխայի ծնվելուց 24-72 ժամ հետո  կրունկից վերցված  արյան մի քանի կաթիլի լաբորատոր հետազոտությունը, հիվանդության հաստատման դեպքում մշտական հսկողությունն ու հետևողական բուժումը հիմնովին փոխում է նրանց ճակատագիրը։ Այդ երեխաները դառնում են միանգամայն  առողջ, հասարակության լիիրավ անդամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում