Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիսը, հարցազրույց է տվել The Rolling Stones հեղինակավոր ամսագրին, որի ժամանակ խոստովանել է, որ 14 տարեկանում իրեն բռնաբարել են։
«Ես բացարձակ չէի ճանաչում այդ մարդուն։ Չեմ ցանկանում մանրամասնել։ Այդ փորձն իհարկե ոչ մի լավ բան չտվեց ինձ։ Ինձ համար շատ դժվար էր, չգիտեի՝ ինչպես հաղթահարել դա, ոչ մեկին չեմ ասել այն ժամանակ, թե ինչ է տեղի ունեցել ինձ հետ»,-պատմել է Փերիսը։
Աղջիկը վերապրածի պատճառով ինքնասպանության մի քանի փորձ է արել, իսկ հարազատները գաղափար չեն ունեցել նրա ծանր հոգեկան ապրումների մասին։
«Ես համոզված էի, որ ոչնչություն եմ և ճիշտ բան չեմ կարող անել։ Կարծում էի, որ արժանի չեմ այս կյանքին։ Բացի այդ դպոցում վատ շրջապատի հետ էի կապնվել և թմրանյութ էի օգտագործում։ Այնպիսի բաներ էի անում, որ դեռահասները չեն անում»,-խոստովանել է Փերիսը։
Նա նաև նշել է, որ այսօր լիովին այլ մարդ է դարձել և հավատում է իր ուժերին։










































