ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Մարտին Քյուրքչյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Քյուրքչյանն այս պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի մայիսին:












































