ԱՄՆ-ի արխիվների ու փաստաթղթերի ազգային վարչությունն այսօր կհրապարակի նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի վերջին 340 ժամվա բանակցությունները, որոնք ձայնագրվել են Սպիտակ տանը: Այս մասին հայտնում է CBS News-ը:
Ձայնագրությունները, որոնք արվել էին համակարգի կողմից՝ ներքին կիրառման համար, վերաբերում են1973 թվականի ապրիլի 9-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակաշրջանին: Այդ շրջանում Նիքսոնը մասնավորապես խորհրդակցել է իր օգնականների հետ Ուոթերգեյթի սկանդալի վերաբերյալ:
Բացի այդ, Նիքսոնի ոչ քիչ բանակցություններ են նվիրված արտաքին քաղաքականության հարցերին՝ Վիետնամից ամերիկացի ռազմագերիների վերադարձմանը, Չինաստանի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին: Մասնավորապես՝ կհրապարկվեն Լեոնիդ Բրեժնևի հետ Նիքսոնի զրույցի ձայնագրությունները, որոնք արվել են Սպիտակ տան Օվալաձև կաբինետում:
Հասանելի կդառնան նաև 140 հազար էջանոց փասաթղթեր:
Ավելի վաղ ԱՄՆ-ում հրապարակել էին Նիքսոնի 3000 ժամվա բանակցությունները՝ 1971 թվականի փետրվարից մինչ 1973-ի հուլիս: Քանի որ նա չի մտածել, որ մի օր դրանք հասանելի կդառնան, խոսել է բավականին անկեղծ:
Նիքսոնը նախագահ է դարձել 1969 թվակնին, 1972-ին նա վերընտրվել է:










































