Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե առաջիկայում ինքը նույնպես կլքի ՀՀԿ-ն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Դա միակ բանն է, որ հնարավոր չէ»:
Հետաքրքրվեցինք՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կաշխատի՞ ՀՀԿ-ի համար, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Այո, այո»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Սուրիկ Խաչատրյանը փորձում է ստանալ Գագիկ Ծառուկյանի «դաբրոն» և հայտնվել նրա դաշինքի ցուցակում, սակայն Ծառուկյանից բացասական պատասխան է ստացել:
Լուսանկարը՝ armtimes.com-ի









































