Իրանի ԱԳՆ-ը հաստատել է, որ երկրի նոր նախագահ Հասան Ռուհանին կմասնակի Բիշքեկում կայանալիք Համագործակցության շանհայյան կազմակերպության գագաթնաժողովին, որի շրջանակներում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Press TV իրանական հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սա կլինի նոր նախագահի առաջին արտասահմանյան այցը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել էր այն մասին, որ նման հանդիպում նախատեսվում է: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի իշխանությունները երախտապարտ են իրանական կողմին նման նախաձեռնության համար և, բնականաբար, իրենց համաձայնությունն են տվել:










































