ՄԱԿ-ը հայտնել է, որ իրեն անհրաժեշտ է ևս ավելի քան 4.5 մլրդ դոլար՝ սիրիացի փախստականներին օգնելու համար՝ ասվում է ՄԱԿ-ի հաղորդագրությունում։
«Եթե մենք չկարողանանք ստանալ հայցվող գումարը, ՄԱԿ-ը ստիպված կլինի կրճատել կենսական կարևորություն ունեցող օգնությունը ոչ միայն փախստականերին, այլևս նրանց ընդունող համայնքներին, դա կհանգեցնի աղետալի հետևանքների»,-հայտարարել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստիվեն Օ՝ Բրայենը։
Բացի այդ, կազմակերպությունը հայտնում է, որ իրեն հարկավոր է ևս 3.4 մլրդ դոլար Սիրիայի 13.5 մլն բնակիչների, այդ թվում մինչև 5 տարեկան 2 մլն երեխաների մարդասիրական կարիքների բավարարման համար։








































