Բելգիացի ոստիկանները, որոնք ուղեկցել են երկրից արտաքսված օտարերկրացիներին, պետության հաշվին թռչել են բիզնես դասով և ապրել թանկարժեք հյուրանոցներում, հաղորդում է Soir թերթը։
Ներքին աուդիտի տվյալներով՝ ոստիկանության որոշ աշխատակիցներ, առաջադրանքից վերադառնալով տուն, կանգ են առել Դուբայում և Բանգկոկում, մնացել են թանկարժեք հյուրանոցներում։ Առանձին դեպքերում ոստիկաններն անգամ պետության հաշվին առևտուր են արել և օգտվել են մարմնավաճառների ծառայություններից։
Բելգիայի ՆԳՆ-ում հաստատել են որոշ ոստիկանների կողմից թույլ տրված չարաշահումների մասին տեղեկատվությունը և հայտարարել, որ ծառայողական հետաքննություն է անցկացվում։







































