Նյույորքյան լեգենդար Kiss ռոք խումբը ստեղծել է փակ տարածությունների համար ամերիկյան ֆուտբոլի սեփական հավաքականը: Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները՝ նրանք հայտ են ներկայացրել ամերիկյան խոշորագույն «Արենա» լիգա, որի խաղերն ընթանում են փակ դահլիճներում: Նախատեսվում է, որ LA Kiss անվանումը ստացած թիմը խաղերը կսկսի 2014-ի մարտից:
Մասնագետները նշում են, որ փակ տարածությունում ամերիկյան ֆուտբոլի խաղերը տարբերվում են ավանդական խաղերից արագությամբ և ինտենսիվությամբ:
Նոր թիմի մարզաշապիկների տեսքը գաղտնի է պահվում, բայց չի բացառվում, որ դրանք լինեն Kiss խմբին տարբերող հագուստների ոճի:







































