Sunday, 07 06 2026
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է

ԲՀԿ-ական բուհի պրոռեկտորը, ամբիոնի վարիչը և դեկանը դատապարտվել են կաշառք վերցնելու համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոսների՝ Սվետլանա Գևորգյանի և մյուսների գործի դատավարությունը:

Սվետլանա Գևորգյանը, աշխատելով գեղարվեստի պետական ակադեմիայում որպես ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ռեկտորի հրամանով ի պաշտոնե ընդգրկվել է 2012-2013 թթ. ուստարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի կազմում՝ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը և նույն հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, համակարգչային գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը նախնական համաձայնության գալով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ակադեմիայի դիմորդ Բարբարյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու՝ քննությունների արդյունքներն ակադեմիա ընդունվելու համար անցողիկ միավորներով ապահովելու միջոցով ակադեմիա ընդունելու համար: 2012 թվականի ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի միջնորդությամբ նրանք 3500 դոլար կաշառք ստանալու առաջարկը ընդունել են Բարբարյանի մորից՝ Արմինե Ենոքյանից և վերջինիս ամուսնուց՝ Արայիկ Ֆահրադյանից, իսկ 2012 թվականի մայիսին Ազիզյանի միջոցով կաշառատու ծնողներից ստացել են 3500 դոլար կաշառքը:

Այնուհետև, ընդունելության քննությունների ավարտից հետո Խաչիկ Ազիզյանից տեղեկանալով, որ Բարբարյանն ընդունվել է վճարովի համակարգ, ու նրա ծնողները տված կաշառքից 2500 դոլարը հետ են պահանջել, ավելորդ խոսակցություններից զերծ մնալու համար կրկին Ազիզյանի միջոցով 2012 թվականի հուլիսի 20-ին 2500 դոլարը վերադարձրել են Արայիկ Ֆահրադյանին:

Այս գործով կաշառք վերցրած դասախոսների կողքին ամբաստանյալի աթոռին նստած էին նաև կաշառատվության համար մեղադրվող Արայիկ Ֆահրադյանն ու Արմինե Ենոքյանը:

Սվետլանա Գևորգյանը և Հայկ Փայասլյանն իրենց մեղավոր չեն ճանաչել, իսկ Խաչիկ Ազիզյանը մեղավոր է ճանաչել և հայտնել, որ դիմորդի ծնողները հանդիպել են իրեն, ասել, թե իրենց տղայի ընդունելության համար կարող են վճարել 3500 դոլար: Ինքն ասել է, թե մեկ օր հետո կզանգահարի նրանց: Գնացել է Սվետլանա Գևորգյանի մոտ, հայտնել դիմորդի ծնողների առաջարկի մասին: Գևորգյանը համաձայնել է:

Մայիս կամ հունիս ամիսներին ինքը այդ ծնողներին տեղեկացրել է, որ գումարը բերեն: Արմինեն եկել է իր աշխատասենյակ, պայուսակից հանել գումարը և տվել իրեն: Նրա գնալուց հետո ինքը գնացել է Սվետլանա Գևորգյանի աշխատասենյակ, վերցրած գումարը տվել նրան: Գևորգյանն ասել է, որ հազար դոլարը վերցնի իրեն՝ միջնորդության համար: Ինքը ասել է դիմորդի ազգանունը, այն բաժնի անվանումը, ուր նա պետք է ընդունվեր:

Երբ դիմորդն ընդունվել է վճարովի բաժին, նրա ծնողները դժգոհել են: Բայց ինքը խոստացել էր միայն ընդունելության հարցը լուծել, վճարովիի կամ անվճարի մասին խոսք չի գնացել: Արայիկ Ֆահրադյանը պնդել է, որ 2500 դոլարը վերադարձնեն: Ինքը հարցրել է՝ ինչո՞ւ մնացած հազար դոլարն էլ չեն պահանջում: Արայիկն ասել է՝ որովհետև տղան ընդունվել է:

Ինքը դիմորդի ծնողների պահանջի մասին հայտնել է Սվետլանային, վերջինս կանչել է Հայկ Փայասլյանին: Որոշել են գումարը վերադարձնել, որ անախորժություններ չլինեն: Սվետլանան Հայկին ասել է՝ Հայկ, 1500-ը դու տուր, Խաչիկ, դու էլ քո մոտի 1000 դոլարը դիր, ու 2500 դոլարը տվեք ծնողներին:

Այդպես էլ արել են: Բայց Արայիկը զանգել ու ասել է, թե մնացած հազար դոլարն էլ պիտի վերադարձնեն: Ինքն ասել է՝ վաղը կպատասխանեմ: Բայց հաջորդ օրն իրեն հրավիրել են ոստիկանություն:

Դատարանում իրենց մեղավոր չեն ճանաչել կաշառք տալու համար մեղադրվող ամուսինները: Սակայն դատական վիճաբանությունների փուլում Արայիկ Ֆահրադյանն իրեն մեղավոր է ճանաչել ու զղջացել կատարածի համար: Նրանց ընտանիքում վեճեր են եղել, ամուսինը չի ցանկացել, որ տղայի ընդունելության համար գումար տան: Կաշառքի տալը պնդել է տղայի մայրը, ասել, թե ինքը գումար ունի հավաքած տղային հենց ուսման հարցում աջակցելու նպատակով:

Արմինե Ենոքյանն ասել է, թե իր կարծիքով՝ կաշառք վերցնողների կողմից իր տղային որևէ օգնություն չի եղել, նա ընդունվել է իր ուժերով, մինչև ընդունելությունը տղան պարապել է ակադեմիայի դասախոսների մոտ: Քննությունների արդյունքում նա հավաքել է 39 միավոր: Անվճար անցնելու համար հարկավոր էր 41 միավոր: Կաշառք տալու վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տվել էին իրենց խաբված համարող ամուսինները:

Ընդհանուր իրավասության դատարանը, հաշվի առնելով Սվետլանա Գևորգյանի կատարած հանցավոր արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 7 տարի ազատազրկման:

Հայկ Փայասլյանը դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Դատավճռի հրապարակման պահին այդ մեկ տարին լրացել էր, և Փայասլյանն անհապաղ ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում:

Խաչիկ Ազիզյանը դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի:

Կաշառատուներ Արայիկ Ֆահրադյանը և Արմինե Ենոքյանը դատապարտվել են 3-ական տարի ազատազրկման: Նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, և յուրաքանչյուրի համար սահմանվել է 2-ական տարի փորձաշրջան:

Սվետլանա Գևորգյանը ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում ունի, Հայկ Փայասլյանն ու Խաչիկ Ազիզյանը պարգևատրվել են հուշամեդալներով, երեքն էլ գիտական աստիճաններ ունեն: Եվ, ի հակադրություն այդ պարգևների ու վաստակների, յուրաքանչյուրը, ըստ իր կատարած հանցավոր արարքի, դատավճռով սահմանված իր պատիժն ունի ու «կաշառք» բառի նկատմամբ իր նորացված, ցավոտ վերաբերմունքը:

Այս գործով բոլորը, կարծես, իրենց զոհ էին համարում: Մինչդեռ…

P.S. Ի դեպ․ այս ԲՈՒՀ-ի ռեկտորը ԲՀԿ կուսակցության վարչության անդամ Արամ Իսաբեկյանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում