Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, օգոստոսի 20-ին, ժամը 16.10-ին, 6-րդ թաղամասի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արման Ա.-ին, որը ս/թ օգոստոսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի /Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը/ 1-ին մասի մեղադրանքով:











































