Կանանց ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող Agent Provocateur բրիտանական ընկերությունը Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ հաճելի անակնկալ է մատուցել իգական սեռի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով ներքնազգեստի ու լողազգեստի սեքսուալ նոր հավաքածուն, հայտնում է Tatler-ը:
Նոր հավաքածուում կարելի է գտնել մետաքսից ու ժանյակավոր գործվածքներից կարված նուրբ մոդելներ, որոնք ոչ միայն սեքսուալ են, այլև՝ պրակտիկ: Ապրանքանիշն առաջարկում է նաև լողազգեստների լայն ընտրանի։






























































