Հունաստանի ոստիկանությունն այսօր մեծամասշտաբ օպերացիա է իրականացնում Աթենքի Պոլիտեխնիկ համալսարանի տարածքում: Այդ մասին հաղորդել է Skai հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ օպերացիան սկսվել է առավոտյան 06.25-ին, համալսարանի շենքի շրջակայքը փակ է: Հեռուստաալիքը հաղորդում է, որ ձերբակալված է 25 մարդ, իսկ ուսումնական հաստատության տարածքում բռնկվող նյութերով տարրաներ են հայտնաբերվել:
Օպերացիայի պատճառները դեռ հայտնի չեն, սակայն չի բացառվում, որ դրա համար հիմք են հանդիսացել անարխիստների կայքում տպագրված հակաիշխանական կոչերը:
Ինչպես նշում են հունական լրատվամիջոցները, ոստիկանությունն առաջին անգամ է ներխուժել համալսարանի տարածք առանց արտաքին որևէ պատճառների առկայության: Սովորաբար ոստիկանության մուտքը համալսարանի տարածք արգելվում է:










































