Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ռուսները կշարունակեն անընդհատ կռիվ հրահրել՝ մինչև կայունանան. Լևոն Շիրինյան

Օբամայի վարչակազմն ու դեմոկրատներն ամեն ինչ արեցին, որ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը չշեղվի ամերիկյան քաղաքականության հիմնական գծից, հատկապես Ռուսաստանի ուղղությամբ, ուստի Թրամփը կարևոր նշանակություն է ունենալու նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Նա միաժամանակ շեշտեց, որ Հայաստա՛նը պիտի լուծի խնդիրը, թեև հայ հանրությանը գիշերուզօր ներշնչելու են, թե Ղարաբաղի հարցի լուծումը կախված է բացառապես Ամերիկայից կամ Ռուսաստանից:

«Հարցի լուծումը բացառապես և հիմնականում մեզնից է կախված, պետք չի դա ներարկել ժողովրդի գիտակցության մեջ, առանց այդ էլ հայությունը արդեն հոգեկան հիվանդություն է ապրում. ավտոբուս ես բարձրանում, ասում են՝ «Պուտինը խաբա՞ր է՝ ինչի ես բարձրանում»,- նշեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը խոսեց նաև եվրոպական ինտեգրման, Մոլդովայի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չեղարկելու հնարավորության մասին: Շիրինյանը չի կարծում, թե Մոլդովան կլուծարի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը և կշրջվի դեպի եվրասիական ինտեգրում, ինչպես հույս էր հայտնել Մոլդովայի նորընտիր ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը:

– Պարոն Շիրինյան, Մոլդովան, Ձեր գնահատմամբ, կլուծարի՞ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

– Կարծում եմ՝ կողմնորոշման փոփոխության մասին գնահատականները չափազանցված են: Վերջին 25 տարիներին Մոլդովայի ներքին ու արտաքին քաղաքականությունը ընթացել է խիստ անկայուն ամպլիտուդայով՝ մեկ աջ է, մեկ՝ ձախ: Ի՞նչ է ստանում Ռուսաստանից. մոլդովացիները հույս ունեն, որ կկարողանան իրացնել իրենց ապրանքը Ռուսաստանում՝ ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ: Խաղողագործական երկիր է: Բայց կարծում եմ, որ մեծ հաջողություն չի լինելու, որովհետև Ռուսաստանի տնտեսական անկումը չի կանգնում, թեև Թրամփի հարցը կա, մենք չգիտենք՝ նա ինչ է անելու: Ուստի տատանումը կշարունակվի:

Իսկ եթե դիտենք Մոլդովայի անցյալի փորձը, ապա կտեսնենք, որ անընդհատ իշխանության են եկել արևմտամետները և ռուսամետները: Վերջին հաշվով՝ մոլդովացիները ռուս չեն, նրանք ռումինացի են, այդ գիծը նորից կաշխատի: Այստեղ նաև Եվրոպայի դիրքորոշման հարցը կա, թե ինչ արտոնություններ նորից կխոստանան Մոլդովային: Այն, որ իրենք թեքվում են դեպի Ռուսաստան, Եվրամիության սխալն է, նշանակում է՝ ակնկալիքները չեն իրականացել: Իսկ Ռուսաստանը ի՞նչ կարող է անել: Ռուսաստանը այսօր ոչ մի երկրի չի կարող տալ տեխնոլոգիա, գիտություն, մշակույթ, կարող է միայն տալ գազ ու նավթ, ինչն էլ անում է:

Ռուսաստանը Ռուսաստան չէր լինի, եթե հակառուս կամ ռուսամետ Մոլդովային տար ազդեցության այնպիսի լծակ, ինչպիսին Մերձդնեստրն է: Առայժմ բացառում եմ, որովհետև 5 տարի կարող է լինել ռուսամետ, բայց հետո՝ հակառուս: Այդ դեպքում ի՞նչ են անելու: Ուրեմն դա, կարծում եմ, լուծելի հարց չէ:

Այսպիսով, կարծում եմ, Ասոցացման պայմանագիրը չի լուծարվի, և պետք է սպասել Արևմուտքի ռեակցիային: Ես կարող եմ ենթադրել, որ ռումինացիները սովորել են պարբերաբար չաշխատելով կերակրվել մեկ՝ Եվրոպայից, հետո չաշխատելով՝ կերակրվել Ռուսաստանից: Ժողովուրդներ կան, որ ունենում են այդպիսի բնավորություն, օգտագործում են իրենց աշխարհագրական և մշակութային երկատվածության դիրքը: Այստեղ մի բան ասեմ, որի վրա պետք է ուշադրություն դարձնել. Պուտինը օդի մեջ նետեց, թե երբ Մոլդովա կար, չկար Ռումինիա, չկար Ուկրաինա: Սրանով նա մոլդովացիներին հրահրում է կռվի ռումինացիների և ուկրաինացիների դեմ: Կամ ինչպես Թրամփի համար է ասում. ասում է՝ «ի՞նչ է, կարո՞ղ է Մոսկվա էր եկել մարմնավաճառուհիների հետևից», այսինքն՝ իբր Թրամփին է պաշտպանում, բայց իրականում աշխարհով մեկ վարկաբեկում է: Այստեղ նույն գործելաձևն է՝ հակադրել Ուկրաինայի և Ռումինիայի հետ, բայց դա, կարծում եմ, մանր խաղ է: Նշանակում է՝ ռուսական կողմի դիրքերը չափազանց թույլ են: Եթե այդպես է, նա պիտի հայտարարի, որ Ադրբեջան չի եղել, Թուրքիա էլ չի եղել: Կար Հայաստան: Ռուսները մի կարգախոս ունեն՝ լինել ազնիվ, միջնորդի դեր խաղալ: Դա էլ անելու են, իսկ դա նշանակում է անընդհատ կռիվ հրահրել՝ մինչև իրենք կայունանան: Երբ կայունանան, կսկսեն վճիռներ կայացնել, եթե, իհարկե, ամերիկացիները թողնեն, որ կայունանան: Դա կախված է Թրամփից:

– Այսինքն՝ չե՞նք կարող եզրակացնել, թե Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը ձախողման եզրին է այս գործընթացների հետևանքով:

Ոչ, չի ձախողվել: Ռուսներն են անընդհատ կրկնում Շպենգլերի ասածը Եվրոպայի անկման մասին, բայց այդ անկում ունեցող Եվրոպան կերակրում է աշխարհին տեխնոլոգիաներով, գիտությամբ և մշակույթով, իսկ խնդիրներ բոլորը ունեն: Եթե հիմա Եվրոպան համաձայնվի Մոլդովայի կորստին, հաջորդն ուրեմն Ռումինիան է: Ռումինիայի կորուստը բերում է Բուլղարիայի կորստի: Այդ դեպքում Ռուսաստանը, ինչպես պատմության մեջ Թուրքիա էր իջնում դեպի նեղուցներ՝ մեկ Հայաստանով, մեկ՝ Բալկաններով, նորից կսկսի իջնել նույն ճանապարհով: Դուք գիտեք, որ ՆԱՏՕ-ն փակել է դեպի Պոլիս իջնող ճանապարհը: Սա մեծագույն նշանակություն ունի Եվրոպայի համար: Հիմա եվրոպացիները նորից բացելո՞ւ են ռուսական ճանապարհը Բալկաններով դեպի նեղուցներ: Չեմ հավատում:

– Իսկ ընդհանրապես ներկա զարգացումները տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում թույլ տալի՞ս է կանխատեսել, որ գնալով ավելի է մեծանում հավանականությունը, որ Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել ռուսական ազդեցության ներքո, ոչ թե Արևմուտք-Ռուսաստան համագործակցության շրջանակներում:

Ոչ, չեմ կարծում: Ավելին՝ նման զարգացում չի լինի, եթե Թրամփը, որպես հանրապետական, շարունակի Քլինթոնի գիծը, իսկ դուք տեսաք, որ Օբաման ամեն ինչ արեց, որպեսզի Թրամփը հետընթաց ճանապարհ չունենա: Այս պայմաններում հարցի լուծումը գլխավորապես իրենից է կախված:

Բայց մի ուրիշ բան կա, որ մեզ գիշեր-ցերեկ ներշնչելու են, թե՝ կա՛մ Ամերիկան է լուծելու խնդիրը, կա՛մ Ռուսաստանը, այսինքն՝ ուղեղով անջատելու են, թողնելու են ուրիշի հույսին: Եթե մենք պաշտպանում ենք մեր պետական շահերը, հարցը պիտի լուծենք մե՛նք և պիտի շարժվենք դեպի կուր-արաքսյան հատման կետ: Եթե այդ դիրքեր դուրս գանք, կմոռանան հին դիրքերը: Օրինակ՝ ի՞նչ արեցին ռուսները. Ղրիմը գրավեցին՝ Ուկրաինան փակելու համար, իսկ Ղրիմը փակելու համար Սիրիան արեցին: Շղթա է: Բայց նորից՝ հարցի լուծումը բացառապես և հիմնականում մեզնից է կախված, պետք չի դա ներարկել ժողովրդի գիտակցության մեջ, առանց այդ էլ հայությունը արդեն հոգեկան հիվանդություն է ապրում. ավտոբուս ես բարձրանում, ասում են՝ «Պուտինը խաբա՞ր է՝ ինչի ես բարձրանում»:

Ինձ թվում է՝ ԱՄՆ-ի դեմոկրատներն արեցին ամեն ինչ, որ Թրամփը հետընթացի ճանապարհ չունենա և շարունակի նույն քաղաքական գիծը: Դա նշանակում է, որ մենք, հենվելով մեր ուժերի վրա, կարող ենք Ռուսաստանի հետ բարեկամական փոխհարաբերությունները շարունակել՝ Արևմուտքի հետ լինելով բարեկամ: Բոլոր դեպքերում այս գիծը պետք է շարունակենք, նաև պատրաստ լինենք ամենադժվար իրադարձություններին: Ապրիլյան պատերազմում վիճակը փրկվեց, ուզում ենք, որ նորից կրկնվի՞:

Հիմա մի ուրիշ բան ասեմ՝ Ալիևը Արցախին խոստանում է լայն ինքնավարություն: Ես առաջարկում եմ առհասարակ մոռանալ Արցախը և լայն ինքնավարություն տալ թալիշներին, թափերին և Ադրբեջանի մյուս փոքրամասնություններին: Իսկ հայերի հարցը փակված է, ինքը չունեցածն է տալիս մեզ: Փորձեց ռուսների օգնությամբ ստանալ՝ ջախջախվեց, ադրբեջանական բանակը ջախջախվել է, ճիշտ է՝ մենք տարածք ենք կորցրել, բայց իրենց զինտեխնիկան ոչնչացվել է:

Ի՞նչ են անում ռուսները, ինչո՞ւ Լավրովն արեց այդ հայտարարությունը: Իրենք խախտել են հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ Ադրբեջանին զենք մատակարարելով և ըստ էության՝ Ադրբեջանի կողմը լինելով, Թուրքիայի խորամանկությունների դիմաց, թուրքական թշնամանքից բացի, ոչինչ չեն ստացել: Ինձ թվում է՝ Լավրովն էլ է շատ լավ հասկանում, որ Թուրքիան իրենց ձեռ է առնում: Մնում է ինչ անել. նորից սիրաշահել հայ ժողովրդին և Հայաստանին: Դա էլ անում են, այսինքն՝ բալանսի վերականգնման ավանդական քաղաքականություն են վարում: Պարզապես չպետք է մոռանալ՝ ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ հայ զինվորը ի վիճակի է լավագույնս կռվելու, իսկ դա ռուսների համար Կովկասը թողնելու լավագույն ճանապարհն է, հետևաբար ստիպված պիտի զիջումներ անեն, թեկուզ՝ խոսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում