Երիտասարդական ուրախ «պիկնիկը», որը կազմակերպել էր YouTube-ի օգտատեր Դևին Գրեհեմը, հերթական անգամ զարմացրել է իր յուրօրինակությամբ։ Այս անգամ արշավի զվարճանքը եղել են ընկերները, ովքեր հայտնվել են պարսատիկի քարի դերով:
Նրանք սարքերի միջոցով ամրացված են եղել պարաններին, որոնց ծայրերը կապված են եղել մեծ հեռավորությունների վրա: Շարժվող մեքենան քաշել է նրանց ու բաց թողել՝ արդյունքում նրանց պարգևելով ուրախ ատրակցիոն:










































