Ֆրանսիայի հարավում՝ Կաննում գողացել են 70 000 եվրո արժողությամբ ադամանդակուռ մատանի՝ հաղորդում է Reuters-ը: Հանցագործները մատանին տարել են ոսկերչական խանութից, որը տեղակայված է Gray D’Albion հյուրանոցում՝ հաղորդել է ոստիկանության աղբյուրը:
Նշվում է, որ հանցագործները զինված չեն եղել և չեն սպառնացել վաճառողներին: Գնորդներ ձևանալով՝ նրանք խնդրել են ցույց տալ զարդը, որից հետո նրանցից մեկը դուրս է եկել խանութից բանկոմատ գտնելու համար: Մյուսն այդ ընթացքում զրուցել է վաճառողուհու հետ՝ շեղելով նրան:
Այս տարի Կաննում երկու անգամ արդեն թալանել են Kronometry ժամացույցների խանութը, որտեղից հանցագործները տարել են ավեի քան 1 մլն եվրո արժողությամբ ժամացուցեր, իսկ Novotel հյուրանոցից տարել են Chopard-ի զարդերը, որոնց արժեքը 1 մլն դոլար է կազմում:









































