Օգոստոսի 19-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ծննդյան օրն էր: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ պատգամավորն իր ծնունդը նշելու նպատակով ընտանիքի հետ մոտ 20 օր առաջ մեկնել է Մոնակո: Ի դեպ, նրանց հետ է եղել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի հետ:
Ծննդյան տարեդարձը ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է Մոնակոյի թանկարժեք հյուրանոցներից մեկի ռեստորանում: Հայաստանից ծննդյան տարեդարձին մասնակցել են պատգամավորի մտերիմ ազգականներ: Մեր տեղեկություններով, միջոցառմանը մասնակցել է նաև Սամվել Կարապետյանը՝ ընտանյոք:
Լուսանկարը՝ emedia.am-ի










































