13 կալանավոր երեքշաբթի փախել է Բուենոս-Այրեսի քաղաքամերձ դաշնային Էյսեսա խիստ ռեժիմի բանտից: Բանտի տնօրենն ու մի շարք աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից, երկրի բանտային ծառայության ղեկավարը հրաժարական է տվել:
Կալանավորները, որոնցից 2-ն արդեն հայտնաբերվել են, փախել են 40×22 սմ մեծության անցքից, որը նրանք կարողացել էին բացել բետոնե հատակի վրա:
«Այդ բանտը խիստ ռեժիմի պահպանության է, այդ պատճառով փախուստը հնարավոր էր միայն աշխատակիցների հետ դավադրության դեպքում»,- հաղորդել է բանտային ծառայության ղեկավար Վիկտոր Օրտելը:









































