Tuesday, 23 06 2026
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ

«Ելք» դաշինքի շուրջը բետոնե պատ չենք շարել. Արամ Զ. Սարգսյան

«Քաղաքական դաշտում  ի հայտ եկած «Ծառուկյան» դաշինքը, Օսկանյանի և Օհանյանի ստեղծած դաշինքը ընդդիմադիր քաղաքական ուժեր չեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը:

««Ծառուկյան» դաշինքն ինքն իրեն ընդդիմադիր չի համարում, իր վերջին ելույթներում կուսակցության նախագահը իրենց մասին նշում է՝ ոչ իշխանություն: Մյուս դաշիքնում գտնվող կուսակցությունները՝ մասնավորապես Դեմոկրատական կուսակցությունը ռուսամետ մոտեցում ունի, մյուս երկու կուսակցությունների մոտեցումներին ու ծրագրերին ծանոթ չեմ:

Բայց շատ լավ ճանաչում եմ Սեյրան  Օհանյանին, ում շատ-շատ հարգում եմ՝ որպես զինվորի: Արցախյան պատերազմում նրա ունեցած ներդրումն անգնահատելի է: Մարդ, որը վիրավորվելուց մեկ ամիս հետո վերադառնում է ամենաթեժ տեղեր, այդ մարդը հերոս կոչվելու իրավունք ունի:  Նա եղբորիցս հետո հարազատի նման է վերաբերվել իմ ծնողներին: Բայց ես բացարձակապես չեմ ճանաչում Սեյրան Օհանյան քաղաքական գործչին: Ես չգիտեմ ինչ նպատակներով է նա քաղաքական դաշտ մտնում: Բայց այն սկիզբը, որ նա դրել է այդ ուժերի հետ, այդ ուժերը շատ ծար բեռ են և նրանց հետ շատ դժվար կլինի հաղթանակ ունենալ:

Լավ ճանաչում եմ նաև Վարդան Օսկանյանին, նրան համարում եմ շատ խելացի մարդ, բայց դժբախտաբար նա իր գիտելիքները ծառայեցրել է Ռոբերտ Քոչարյանին, ինչի հետևանքով կրակն է ընկել և առ այսօր չի կարողանում դուրս գալ»,- նշեց Ա. Սարգսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ օրերս Պետրոս Մակեյանը նշել էր, որ «Ելք» դաշինքն իրեն մեկուսացրել է, այլ քաղաքական ուժերի համար կարծես դռները փակ են, Ա. Սարգսյանը նշեց. «Մեր դռները բաց են, մենք փաստաթուղթ ենք ստորագրել և հրապարակել… Եթե Մակեյանը ընդունում է մեր առաջարկած մոտեցումները, կարող էր շատ հանգիստ գալ, միանալ, դառնալ չորրորդ ուժն այս դաշինքում: Ես բետոնե պատ չեմ շարել դաշինքի շուրջը, ոչ էլ Նիկոլն է որևէ մեկին ասել՝ ցտեսություն, Էդմոնի մասին էլ չեմ ասում, նա ինքն է բոլորին մոտենում, բարևում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում