Monday, 08 06 2026
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ

«Մենք պետք է կարողանանք ի վերջո հիմք դնենք քաղաքակիրթ երկխոսության մշակույթին». Հովիկ Աբրահամյան

Այսօր ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանը խոսելով համաներման մասին ընդգծեց, որ բարձր է գնահատում ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկությունը, որն իր կարծիքով սպասված ու միանգամայն արդարացի քայլ է:

Նրա խոսքերով, սա ՀՀ պատմության մեջ թվով իններորդ, բայց աննախադեպ համաներումն է, որն առաջինն է լինելու իր կիրառմամբ, ազդեցության շրջանակի ու դրսևորման առումով և ունի թե մարդասիրական, թե քաղաքական նշանակություն, հետևաբար՝ համոզված է, որ դրական ազդեցություն կունենա ներքաղաքական դաշտի վրա:

«Այդ կապակցությամբ մեր քաղաքական գնահատականը միանշանակ դրական է և մնում է այն տեսակետին, որ պետությունը իր գթասրտությունն ու մարդասիրական վերաբերմունքն է դրսևորում այսպես կոչված «սխալված» քաղաքացիների նկատմամբ, քանի որ համաներումը կարող է ծառայել նաև շատ կարևոր նպատակի` հանրության շրջանում առաջացած լարվածությունը մեղմելու և համագործակցության հենք ստեղծելու համար: Ընդհանրապես մարդասիրության և բարոյական ու քաղաքական տեսանկյունից մենք ողջունում ենք այն, որ ինչն ուղղված է հանրության մեջ հանդուրժողականության, միասնականության մթնոլորտի ձևավորմանը: Հայտնի է, որ շատ երկրներում երկրի համար կարևոր օրերին տոներին կամ կարևոր իրադարձությունների առիթով տվյալ երկրների ղեկավարները իրենց հայացքն ուղղում են մասնավորապես անազատության մեջ գտնվող անձանց, որպես մարդասիրական վերաբերմունք: Այդ կապակցությամբ ուզում եմ շեշտել, որ այսօրինակ ներքաղաքական որոշումների համար չկան ժամանակային սահմանափակումներ, այն պետք է կիրառել ըստ անհրաժեշտության, ինչն այսօր իսկապես առկա է և հետո սա նաև մարդասիրության դրսևորում է»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Նա նաև վստահություն հայտնեց, որ ՀՀ նախագահի կողմից առաջարկված և ՀՀ ԱԺ կողմից հայտարարված համաներումը ճիշտ ժամանակին իրականացվող և միանգամայն հիմնավոր քայլ է, որով փորձ է արվում քաղաքական օրակարգի և քաղաքական մշակույթի մեջ որոշակի բեկում մտցնելու և վերջնականապես հաղթահարելու ներքաղաքական լարվածությունը:

«Մենք պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրը ստանում է արժանին ու եթե կատարված հանցանքը բնորոշ է տվյալ մարդուն, բայց նրա կյանքում եզակի բնույթ է կրում, ապա պետք է այդ անձանց ուղղվելու ու ճիշտ ճանապարհին կանգնելու հնարավորություն տալ: Ստիպված եմ հիշեցնել նաև, որ համաներումը չպետք է շփոթել չհիմնավորված ներողամտության հետ, ինչը հանգեցնում է ամենաթողության, անպատժելիության:

Կուզենայի անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ սա այն բացառիկ դեպքն է, երբ իշխանության բոլոր թևերը շոշափելի ներդրում ունեցան համաներման սկզբունքների, հիմնադրույթների հստակեցման ու ի վերջո դրա իրականացման գործում: Սրանով նոր մշակույթի հիմք է դրվում, ինչը կարծում եմ մեծ դեր է ունենալու ապագայի բոլոր խնդիրների լուծման ժամանակ:
Այսօր եկեք մի պահ խորհենք ՀՀ նախագահի խոսքերի շուրջ, հիշենք, որ մեծ գործ ունենք անելու, հիշենք որ ունենք պաշտպանելուառաքելություն, իրավունք չունենք թույլ տալու մեր երկրում ունենալ միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված հասարակություն, իրավունք չունենք ունենալու քաղաքական ուժեր, որոնք իրար հանդեպ տածում են բացառիկ ատելություն: Մենք պետք է կարողանանք ի վերջո հիմք դնենք քաղաքակիրթ երկխոսության մշակույթին և մեկ քայլ անենք առ միասնություն: Սա ուժեղ կամքի դրսևորման քայլ է»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում