Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում առնվազն 18 երեխա վահանաձև գեղձի քաղցկեղով է հիվանդացել 2011-ին ԱԷԿ-ի վթարից հետո: Եվս 25 անչափահաս ունեն այդ հիվանդության նախանշանները, սակայն հիվանդության գոյությունը դեռևս հաստատված չէ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ֆուկուսիմայում վահանաձև գեղձի քաղցկեղով հիվանդ երեխաների քանակն այս տարվա փետրվարից ավելացել է 6 անգամ: Սակայն պրեֆեկտուրայի կառավարությանը կից հատուկ կոմիտեում նշում են, որ տվյալ պահին չկան ապացույցներ, որ քաղցկեղն առաջացել է հենց ճառագայթման պատճառով:
«Մենք մտադիր ենք մանրակրկտորեն ուսումնասիրել քաղցկեղի յուրաքանչյուր դեպք՝ դրա առաջացման պատճառները պարզելու համար»,- ասել է կոմիտեի ղեկավար Հոկուտո Հոսին:











































