1.4 տոննա կոկաին է հայտնաբերվել Պանամայի կարիբյան ափերի մոտ՝ արագագնաց զբոսանավի վրա, որն առանց անձնակազմի էր: Տեղի իշխանությունները հայտնում են, որ կոկաինի խմբաքանակը գտնվել է նավի վրա, որը տուգանվել է Կոլոն գավառի ափերի մոտ:
Զբասանավի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 55 պարկ, որոնցում կոկաինի փաթեթներ են եղել: Հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:










































