Սոցցանցերի օգտատերերին մեծ զվարճություն է պատճառել Դոնալդ Թրամի երդմնակալության ժամանակ Ջորջ Բուշ-կրտսերի «մենամարտը» անձրևապաշտպան թիկնոցի հետ։
Երեկ Վաշինգոտնում հանդիսավոր արարողության ժամանակ անձրև է տեղացել, և ԱՄՆ նախկին առաջնորդը որոշել է անձրևապաշտպան թիկնոց հագնել՝ չթրջվելու համար։ Սակայն դա անելն այնքան էլ հեշտ չի եղել։
Օգտատերերից մի քանիսը նշել են, որ երդմնակալության ժամանակ իրենց տեսած լավագույն բանը եղել է Ջորջ Բուշի պայքարը թիկնոցի դեմ։












































