Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների փաթեթին, որոնք նախատեսում են անցում կառավարման նախագահական ձևի։ Այս մասին են վկայում քվեարկության արդյունքները։
18 հոդվածից կազմված օրենքի ընդունման օգտին է քվեարկել 339 պատգամավոր։ Օրենքը հանրաքվեի կդրվի։
«Շնորհակալ եմ պատգամավորներին արված աշխատանքի համար, այժմ խոսքը ժողովրդինն է»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ դիմելով խորհրդարանականներին։
Սպասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա օրերին կստորագրի օրենքը, որից հետո այն կդրվի հանրաքվեի, որը կանցկացվի պաշտոնաթերթում օրենքի տեքստի հրապարակումից հետո 60 օր անց։









































