Մարդիկ որքան շատ են նայում սմարթֆոնի էկրանին, այնքան արագ է զարգանում կարճատեսությունը: Այս մասին հաղորդում է Mirfaktov-ը:
Բրիտանացի պրոֆեսոր Դևիդ Ալամբիմը կարծում է, որ դա կարող է հանգեցնել նրան, որ արդեն 20 տարեկանում կարճատեսություն առաջանա: Մարդիկ չպետք է դրան մատների արանքով նայեն, հակառակ դեպքում 2033-ին, երբ Մեծ Բրիտանիայում մեծանա երիտասարդ սերունդը, բնակչության մոտ 50 տոկոսը կտառապի կարճատեսությամբ:
Նշենք, որ յուրաքանչյուր երկրորդ բրիտանացի այսօր սմարթֆոն ունի և օրական 2 ժամ նայում է դրա էկրանին:














































