Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել Բեռլինի բոլոր օդանավակայանները և հետաձգել բոլոր չվերթները կանխարգելելու համար հնարավոր վտանգները` կապված իսլանդական հրաբխի արտանետած մոխրի ամպի հետ, որը ծածկել է Եվրոպայի մի մասը՝ հասնելով ընդհուպ մինչև Էստոնիա: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ փակ են Բեռլինի Թիգել և Շենեֆելդ օդանավակայանները: Ավելի վաղ փակվել էր երկրի հյուսիսում գտնվող օդանավակայանների մեծ մասը:










































