ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների թիվը, որոնք որոշում են կայացրել բոյկոտել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, շարունակում է աճել, հաղորդում է Politico-ն։
Նշվում է, որ դժգոհության ալիք բարձրացել է այն բանից հետո, երբ Թրամփը քննադատել է քաղաքացիական իրավունքներիհայտնի պաշտպան, կոնգրեսական Ջոն Լյուիսին։
Պարբերականի փոխանցմամբ՝ 62 դեմոկրատ հրաժարվել է մասնակցել երդմնակալության արարողությանը։ Նրանց թվում են սենատորներ Արիզոնա, Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Ջորջիա, Կենտուկի, Մեն, Մերիլենդ, Մասաչուսեթս, Միչիգան, Միսուրի, Հյուսիսային Կառոլինա և մի շարք այլ նահանգներից։









































