Վաշինգտոնը ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի իշխանություններին է հանձնել Գուանտանամոյի ռազմաբազայի բանտի ևս 4 բանտարկյալի։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Երեք բանտարկյալներ՝ ռուս Ռավիլ Մինգազովը, Աֆղանստանի քաղաքացի Հաջի Վալի Մուհամմադը և եմենի քաղաքացի Յասիմ Մուհամմադը, հանձնվել են ԱՄԷ-ի իշխանություններին։ Եվս մեկն ուղարկվել է հայրենիք՝ Սաուդյան Արաբիա։
Այսպիսով, Վաշինգտոնի տվյալներով՝ Գուանտանամոյի բանտում մնում են 41 կալանավորներ։
Բարաք Օբաման, որի լիազորությունների ժամկետ լրանում է այսօր, խոստացել էր փակել բանտը դեռևս իր նախագահական առաջին ժամկետի ընթացքում, սակայն ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ դեմ են հանդես եկել դրան։






































