Մել Գիբսոնը համաձայնել է «Անզուսպները» ֆիլմի երրորդ մասում խաղալ վատ հերոսի դերը: Իսկ դա նշանակում է, որ նա նույնպիսի ահարկու տեսք պետք է ունենա, ինչպես ֆիլմի իր խաղընկերներ Սիլվեսթեր Ստալոնեն, Դոլֆ Լունդգրենը, Ջեթ Լին և ուրիշներ:
Եվ ահա «Անզուսպների» նկարահանումները սկսվել են, և մենք տեսնում ենք, որ Մելը լավ է նախապատրաստվել իր աշխատանքին՝ մեծացրել է մկաները:








































