Ֆրանսիայում ինտերնետում ստեղծվում են խմբեր, որոնք կոչ են անում այս հանգստյան օրերին ցույց անցկացնել Փարիզում այնպես, ինչպես դա արեցին իսպանացի երիտասարդները Մադրիդի կենտրոնում՝ բողոքելով գործազրկության դեմ:
«Եվրոպական ցասման օր» անվանումը ստացած այս զանգվածային միջոցառումները պետք է տեղի ունենան Ֆրանսիայի Դովիլ քաղաքում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ: Մի քանի տասնյակ մարդ արդեն գիշերում են Փարիզի Բաստիլի հրապարակում: Սպասվում է, որ այս ակցիային կարող է մասնակցել մի քանի տասնյակ հազար մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:










































