«Խաչատուր Սուքիասյանը առհասարակ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է ընտրություներին, թե՞ ոչ»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նրա խոսնակ Աննա Մկրտչյանը: Առհասարակ թե ինչ մասնակցություն կունենա ընտրություններին գործարարը՝ Աննա Մկրտչյանը նշեց, որ մյուս շաբաթ Խաչատուր Սուքիասյանը կհայտարարի:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Խաչատուր Սուքիասյանը «Գագիկ Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբն է ղեկավարելու, Աննա Մկրտչյանը նշեց. «Որևէ նախընտրական շտաբ Խաչատուր Սուքիասյանը չի ղեկավարելու»:
Խոսնակը նշեց, որ այս պահին էլ շարունակվում են տարբեր քաղաքական ուժերի և գործիչների հետ քննարկումները:











































