Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Մոսկվան մեծ հույսեր է կապում Կարեն Կարապետյանի հետ. Վադիմ Դուբնով

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ մամուլում հրապարակված տեղեկությանը, թե Ռուսաստանը այս տարվա ընթացքում կարող է մոտ 300 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ անել Հայաստանում, որի քաղաքական նպատակը վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերը իշխանության ներսում ամրապնդելն է: Փորձագետը այս համատեքստում խոսեց նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի դասավորության մասին:

– Պարոն Դուբնով, նմանատիպ ներդրումներ հնարավո՞ր է՝ արվեն Հայաստանում:

– Համոզված չեմ, որ դա կլինի մաքուր ներդրում, այսինքն՝ ներդրում բառի բուն իմաստով: Ոչ թե, ասենք, ռուսաստանցի գործարարը փող կներդնի հայկական շուկայում, տնտեսության մեջ, այլ դրանք կլինեն ներդրումներ այն օբյեկտներում, որոնցով հետաքրքրված է Ռուսաստանը: Դրանք նման են վարկերին: Կարծես թե, վարկեր են, բայց մյուս կողմից՝ տրվում են, որպեսզի պայմանականորեն ասած՝ գնես Ռուսաստանից: Իմ կարծիքով՝ նմանատիպ ներդրումներ են լինելու, և դրանք արվելու են առաջին հերթին էներգետիկայի այն հատվածում, որոնց նկատմամբ հետաքրքրություն ունի Ռուսաստանը, կամ էլ տնտեսության այն հատվածներում, որտեղ Ռուսաստանը իր շահերն ունի: Ֆորմալ առումով դա Հայաստանի տնտեսությունն է, բայց իրականում դրանք ներդրումներ են Հայաստանի տնտեսության այն հատվածում, որտեղ աշխատում է ինքը՝ Ռուսաստանը:

– Այդ ներդրումների հեռանկարը որքանո՞վ է կապված Հայաստանի ներկայիս ներքաղաքական և ներիշխանական զարգացումների, պայմանականորեն ասած՝ Կարապետյան-Սարգսյան-Մոսկվա եռանկյունու հետ:

– Հասկանալի է: Օրինակ՝ ներդրումներ կկատարվեն «ՀայՌուսգազարդի» ուղղությամբ, այսինքն՝ ներդրվում են գումարներ, և այդպիսով, բնականաբար, ամրապնդվում են Կարապետյանի ոչ թե ընտրական, այլ ապարատային, ներիշխանական դիրքերը: Կարծում եմ՝ հարցն այստեղ ոչ թե ինքը Կարապետյանն է, որին աջակցելու է Ռուսաստանը, այլ որոշակի ներքաղաքական և արտաքին քաղաքական մոդելը, որի սկզբունքային մասն է հանդիսանում Կարեն Կարապետյանը, ուստի ուժեղացվելու է ոչ թե անձամբ վարչապետը, թեև այդ դեպքում նա կստանա իր բոնուսը, այլ քաղաքական մոդելը, որը հիմնադրվել է Կարապետյանի՝ Հայաստան գալով:

– Ընդհանրապես ի՞նչ դերակատարում է նախատեսված Կարապետյանի համար քաղաքական այս գործընթացներում, խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Հայաստանում որոշ մարդիկ կարծում են, որ Մոսկվան, ի դեմս Կարապետյանի, այլընտրանք է պատրաստում Սերժ Սարգսյանի իշխանությանը Հայաստանում և խաղադրույք է անում Կարապետյանի վրա: Նա պայմանականորեն ասած՝ Մոսկվայի՞ խաղացողն է, թե՞ մտնում է իշխանությունը պահպանելու Սերժ Սարգսյանի ընդհանուր ծրագրի մեջ:

Կարծում եմ՝ Մոսկվան, իհարկե, մեծ հույսեր է կապում Կարեն Կարապետյանի հետ, Կարեն Կարապետյանը դա հասկանում է: Չէի ասի, թե Կարեն Կարապետյանը Մոսկվայից Երևան է գնացել գործուղման, համենայնդեպս՝ դա որոշակիորեն համաձայնեցված քայլ էր: Մոսկվան հոգնել էր նրանից, որ իր շահերը Հայաստանում ներկայացնում էին այլ բնույթի՝ բավական զավեշտալի դեմքեր: Իսկ Կարեն Կարապետյանը շատ ավելի հարգված ու լուրջ ֆիգուր է. նախ՝ ավելի մեծ վստահություն է ներշնչում, երկրորդը՝ Մոսկվայի համար հանդիսանում է համախմբող ֆիգուր: Այժմ արդեն կա լծակ, որի հետ կարելի է անմիջականորեն աշխատել, որովհետև այն ժամանակ, երբ Մոսկվան ստիպված էր աշխատել Ծառուկյանի, Քոչարյանի կամ Տիգրան Սարգսյանի հետ, անընդհատ առաջանում էին ավելորդ քաղաքական մտորումներ՝ ով է, ինչ է, ոնց է: Իսկ Կարեն Կարապետյանի պարագայում Մոսկվայի համար ամեն ինչ ավելի հստակ է, թե ով ով է: Ես չէի ասի, թե Կարապետյանը առաջնային ֆիգուր է դառնում Մոսկվայի համար, բայց նա դառնում է իր հասկանալի մարդը, որին չի կարելի առաջնորդ դարձնել, բայց նրա միջոցով կարելի է աշխատել երկրի հետ:

– Իսկ ի՞նչ կարելի է կանխատեսել այն հարցի վերաբերյալ, թե ինչ կլինի խորհրդարանական ընտրություններից և 2018-ից հետո: Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետի պաշտոնում 2018-ից հետո, թե՞ նա պահպանում է այդ պաշտոնը Սերժ Սարգսյանի համար, երբ ավարտվի նախագահի կառավարման ժամկետը:

– Ես, իհարկե, չեմ համարձակվի նմանատիպ կանխատեսումներ անել, և դժվար թե ինչ-որ մեկը փորձի այդպիսի կանխատեսում անել, որովհետև առայժմ պարզ չէ, թե ինչպե՞ս կզարգանան ինտրիգները՝ կապված Կարապետյանի՝ ընտրություններին մասնակցելու հարցի հետ: Օրինակ՝ ես այնքան էլ համոզված չեմ, որ Կարապետյանը շատ է ուզում գլխավորել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը: Պարզ է, որ դա շատ լավ բան է, բայց չեն երևում ինչ-որ սուպերբոնուսներ, որոնց համար արժեր կենաց-մահու պայքար մղել: Հետևաբար առայժմ անհասկանալի է, թե ինչպես կզարգանա այս ինտրիգը: Հնարավոր չէ պատասխանել հարցին՝ առանց այս հարցի պատասխանը ունենալու և առանց պատկերացնելու, թե ինչպես կանցնեն ընտրությունները, ինչ դեր կունենա, օրինակ, պարոն Ծառուկյանը, և ինչ հարաբերություններ նա կունենա մյուս ուժերի հետ: Անորոշ է նաև հարցը, թե ինչ է պատրաստվում գլխավորել Կարեն Կարապետյանը, նա պատրաստվում է գլխավորել հայ քաղաքականության հաղթական կուսակցությո՞ւնը, վրացական տերմինաբանությամբ ասած՝ «հայկական երազա՞նքը», թե՞ նա հետո ստիպված կլինի երջանկություն փնտրել ինչ-որ կոալիցիաների մեջ, որում, իհարկե, սարսափելի բան չկա, բայց դա արդեն այլ խաղ է:

– Մոսկվան կարո՞ղ է խաղադրույք անել այլընտրանքային ռուսամետ բևեռների վրա: Մասնավորապես, ձևավորվում է նոր դաշինք՝ Օսկանյանի «Համախմբում», Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների միջև, որի հետ են կապում նաև Սեյրան Օհանյանի անունը:

– Կարծում եմ՝ Ռուսաստանը ամեն դեպքում ինչ-որ հետաքրքրություն կցուցաբերի այդ ամենի հանդեպ, բայց չեմ կարծում, որ այդ հետաքրքրությունը ռազմավարական բնույթ կունենա: Այժմ կա պայմանականորեն ասած՝ ռուսամետ ուղղվածություն ունեցող երկու մոդել: Մեկը կարելի է պայմանականորեն կոչել պարոն Օսկանյանի անունով: Այդպիսի ռուսամետ գործիչ է եղել նաև Ռոբերտ Քոչարյանը և այլն, և այլն: Սա երեկվա մոդելն է: Եվ կա պարոն Կարապետյանի մոդելը, որը այսօր ավելի մոտ է Մոսկվային: Այդ մոդելը բավական պրագմատիկ է, ամենակարևորը՝ այն տեխնոկրատական է, չի հիմնվում եղբայրական դաշինք կազմելու մասին ֆանատիկ կոչերի վրա, այլ ելնում է Հայաստանի և Ռուսաստանի շահերի որոշակի համընկնումից և հանգստացնում է Հայաստանի արևմտամետ ուղղությանը, որը վերջին տարիներին սկսել էր զգալիորեն նշմարվել: Չեմ ասում՝ սա այդ գծի չեզոքացումն է, բայց ամեն դեպքում քաղաքակիրթ, ռուսամետ այլընտրանք է, որն այդքան շատ չի զայրացնի Հայաստանի ընդդիմությանը և արևմտամետ ուժերին, որոնք իրականում այնքան էլ ուժեղ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում