Շոտլանդական ռոք Franz Ferdinand խմբի նոր ալբոմը՝ Right Thoughts, Right Words, Right Action-ը, տեղադրվել է համացանցում լսելու համար: Բոլոր երգերը հնարավոր է լսել NPR Music կայքում: Մինչև հիմա երգերը հասանելի են առցանց ունկնդրման համար, իսկ ալբոմները հնարավոր է ձեռք բերել օգոստոսի 26-ից:
Ավելի վաղ երաժիշտները նոր ալբոմից ունկնդրելու էին ներկայացրել մի քանի երգ: Հունիսի վերջին լույս էին տեսել Right Action և Love Illumination սինգլները: Բացի դրանից՝ YouTube-ում հասանելի էր Right Action երգի տեսահոլովակը:

Նոր ալբոմի լույս տեսնելու մասին շոտլանդական խմբի անդամները պաշտոնապես հայտարարել են 2013 թ. մայիսին:











































