Friday, 31 05 2024
14:30
Հանդիպել են ԱՄՆ և Չինաստանի ՊՆ նախարարները
Եթե չե՛ք կարող պայքարել մի քանի ոչ պատշաճ տնտեսվարողի դեմ, վերացրե՛ք հարկային համակարգը․ Ա.Խաչատրյան
Թվե’ր հրապարակեք, թե չէ տարվա վերջում կարող է պարզվի՝ բյուջեն չենք կատարել. Թորոսյանը՝ Բադասյանին
Էրեկվա հրեշտակին սիրե՞լ եք, նկատի ունեմ երևույթը. Սրբազանը կատակում է, ապա՝ աղոթում
Հարկ վճարողներին վերադարձվել է 363 մլրդ դրամ, նախորդ տարվա ցուցանիչից՝ 100 մլրդ դրամով ավել. Բադասյան
Բիզնեսի համար շուրջ 200 մլրդ դրամի խնայողություն ենք արել․ Բադասյան
Պետական բյուջեի եկամուտները աճել են 296 մլրդ-ով կամ 15.4%-ով, դեր ունի հարկային վարչարարությունը
Բյուջեի եկամուտներն ավելացել են 296 մլրդ դրամով․ ստվերը կրճատվել է․ Բադասյան
Լուրերի օրվա թողարկում 12։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Նավթի գները նվազել են – 30-05-24
13:30
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին գրանցվել է որպես նախագահի թեկնածու
13:15
Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ
13:05
Եվրոպական կյանքի չափանիշներ՝ ԷՖԵՍ-ի շնորհիվ
13:01
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Եվրաատլանտյան եւ եվրասիական «քաղաքակրթական բաժանարարը» Կրեշչատիկո՞վ կանցնի, թե՞ Սեւ ծովի կովկասյան առափնյակով
Ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց. ՍԱՏՄ
Ակնհայտ է՝ ներքաղաքական խլրտումները օրակարգ են բերված, որ հետ շրջվի ապրիլի 5-ը
12:30
Կուբանի նավթաբազայում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով երեք ցիստեռն է բռնկվել. կան տուժածներ
Արևմուտքը շատ կոշտ կարձագանքի. հնարավոր են պատժամիջոցներ՝ «ռուսական օրենքին» առնչված բոլորի դեմ
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից
Գնել Սանոսյանն ու Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում
Այս հաշվետվողականության ձևաչափը ինքս էլ չեմ համարում արդյունավետ.սա քննարկման առարկա պետք է դարձնենք
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
Մի հանդիպման քաղաքական սղագրություն
Վաղ առավոտից շարունակում են Մ-6 միջպետական ճանապարհի մաքրման աշխատանքները
11:30
Գերմանիայի ՊՆ նախարարը այցելել է Մոլդովա
11:15
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Կովկասում
11:00
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Մեր գերնպատակը Սերժ Սարգսյանի հեռացումն է, ով ուզում է՝ թող միանա փրկենք երկիրը

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

-Պարոն Միքայելյան, խոսենք «Ելք» դաշինքի անելիքների մասին, հայտնի է, որ հունվարի 21-ին տեղի է ունենալու դաշինքի առաջին համաժողովը, ձեր առաջիկա անելիքները որո՞նք են լինելու, քանի որ ամբողջ քաղաքական դաշտն է նախընտրական քարոզարշավի մեջ:

-Բնականաբար առաջին անելիքները Ազգային ժողովի ընտրություններն են, որին մեր դաշինքով պետք է մասնակցենք, և մեր գործունեությունը կծավալենք, պարզ կներկայացնենք մեր ծրագրերը, որպեսզի հետագայում ավելի հասանելի լինի և պարզ լինի ժողովրդի համար, թե ինչ ծրագրերով ենք մտնում քաղաքական գործընթացների մեջ և ինչ ենք ուզում:

-Նաև հայտնի է, որ դաշինքի անդամ երկու կուսակցությունների ներկայացուցիչները քարոզարշավը սկսելու են ԱՄՆ-ից, ի՞նչ հանդիպումներ են նախատեսված առաջիկայում:

-Հունվարի 26-27-ին նրանք կլինեն ԱՄՆ-ում, այնտեղի հայությանը կներկայացնեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոնք քաջատեղյակ են և քաղաքական պրոցես է ընթանում, Սփյուռքը, ոչ միայն ամերիկահայությունը, նաև Եվրոպայի, Ռուսաստանի հայությունը չի ցանկանում անմասն մնալ:

Պարոն Միքայելյան, այս օրերին հայտնի դարձավ, որ ևս մեկ դաշինք է ձևավորվել, միավորվել են «Համախմբում» կուսակցությունը, Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն»-ը և Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցությունը, նաև Ծառուկյանն է հայտարարել քաղաքականություն վերադառնալու մասին, հետաքրքիր է, որպես ընդդիմադիր դաշինք, այս քաղաքական ուժերին տեսնո՞ւմ եք՝ որպես ձեզ մրցակից:

-Ձեր նշած ուժերը քաղաքական պրոցեսների մեջ արդեն եղել են, ես ի սկզբանե սկզբունք եմ որդեգրել, «չկպնել» որևէ քաղաքական ուժի: Եթե մի ուժ կա, որն ուզում է իշխանափոխություն անել, այսինքն՝ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը… Մենք, անձամբ ես պահանջում եմ, որովհետև Սերժ Սարգսյանը եթե չգնա, այս երկրում որևէ բան չի փոխվի: Մեր երկիրը ծայրահեղ վիճակի մեջ է՝ թե՛ ռազմական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, և՛ եթե այսքանից հետո մարդիկ կան, որ չեն հասկանա և մաս կկազմեն իշխանական թևին, դա արդեն լուրջ հարց է, լուրջ մոտեցում, և կարծիք պիտի հայտնենք նախընտրական քարոզարշավի ժամանակ, չենք շտապում:

-Այս ուժերը, եթե իշխանությունների հետ մաս չեն կազմում՝ նշանակում է ընդդիմադիր դաշտում են գործելու։ Նրանք կարո՞ղ են ձեզ մրցակից լինել։ Թե կարծում եք՝ ձեր գաղափարները, ձեր կողմնորոշումները, ձեր ընտրազանգվածը բոլորովին այլ է։

-Ես կարծում եմ, մենք տարբեր դաշտերում կգործենք։ Ես միշտ ասել եմ և ուզում եմ կրկնել, որ այս երկրում ժողովուրդը իշխանափոխություն է ուզում և այս նախընտրական պրոցեսների ժամանակ մարդիկ հույս են հայտնում, որ առանց դաշինքի, առանց միավորման հնարավոր չէ հաղթել այս իշխանություններին։ Եվ հիմա մենք կազմել ենք դաշինք ու գնալու ենք մինչև վերջ ու ժողովրդին տանելու ենք իշխանափոխության։ Եթե ժողովուրդը ճիշտ գիտակցի ու ճիշտ ընտրություն կատարի, չտրվի սուտ խոստումներին, բաժանվող գումարներին, ապա այս պրոցեսից կզարգանա իշխանափոխությունը։

-Պարոն Միքայելյան, այս օրերին կարծիքներ են շրջանառվում, որ Ծառուկյանը վերադարձել է քաղաքականություն հենց ձեր՝ ընդդիմադիր դաշտի ձայները փոշիացնելու համար։ Իսկ այդ ընդդիմությունը իշխանությունների համար արդեն իսկ կդառնա վերահսկելի։

-Ես ասել եմ՝ սա բանդա է, որը ձևավորվել է Հայաստանում և զբաղված է իր գործունեությամբ՝ թալանով, պաշտոնների նշանակմամբ։ Մեր երկրում ես իշխանություն չեմ տեսնում։ 2008-ից մինչև այսօր պրոցեսներ են գնացել ու ժողովուրդը շատ լավ հիշում է ամեն ինչ։ Նոր չէ, որ պետք է հասկանա՝ ով ով է։

-Երկու ամիս է մնացել ընտրություններին։ Հնարավոր է՝ այս ընթացքում նրանք հանդես գան այնպիսի ռադիկալ ընդդիմադիր դիրքերից, որ հավատացնեն ժողովրդին, ու ձայներ կորզեն։

-Նրանց ռադիկալ դիրքը փողն է։ Ուրիշ ինչ պետք է ասեն ժողովրդին։ Իսկ մենք ասել ենք մեր խոսքը, և մարդիկ գիտեն մեր խոսքը, գործը ու կգնան ընտրության իրենց խելքով։ Հասկանալի է, որ ժամանակը քիչ է, եթե պրոցեսներ գնան՝ հնարավոր է բան փոխել։ Իսկ այդ փոփոխությունը Սերժ Սարգսյանի հեռացումն է։ Առանց դրա չհավատաք, որ մեր երկրում բան փոխվի։ Չերազեք էլ նման բան։

-Պարոն Միքայելյան, իսկ ինչպե՞ս եք նայում նրան, որ Արցախի հարցի կարգավորման տարբերակները բերվում են ներքաղաքական օրակարգ։ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց դրա մասին խոսեց ու իր հայտնի կոնցեպտը առաջ քաշեց։

-Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ոնց որ Հայաստանի կապիտուլիացիան լիներ, որ Հայաստանը հանձնենք Ադրբեջանին։ Մի քանի տարի առաջ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը թաթար մոնղոլներ են, չգիտեմ ինչ են։ Հիմա էլ ասում է՝ գնացեք, միացեք նրանց։ Ինչ է, հիմա ինքն էլ Չինգիզ խա՞նն է։ Մենք ոչ մի հող չունենք հանձնելու։ Հողը ինչի՞ դիմաց տանք։  Եթե գնա մի պրոցես ու հող տալու հարց լինի ոչ մի բանի դիմաց, ապա իմացեք, որ Արցախը մենք կկորցնենք։ Ու թող ոչ մի վերլուծաբան վերլուծություններ չանի, միջնադարից օրինակներ չբերի։ Սա միջնադարը չի։ Պետք է ապրել այսօրվա օրով։

-Պարոն Միքայելյան, իսկ ձեր դաշինքը հստակ դիրքորոշում ունի՞ Արցախի խնդրի կարգավորման հարցում։

-Ես առայժմ այսպես եմ պատկերացնում՝ ոչ մի թիզ հող թշնամուն։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Ոչ մի փոխզիջում։ Փոխզիջում լինում է ինչ-որ բանի դիմաց, բայց հիմա մեր գործիչներն ասում են՝ առանց ոչ մի բանի դիմաց հողերը տանք։ Այդպիսի բան չի կարող լինել։ Մենք պետք է պատերազմի պատրաստ լինենք, հզոր բանակ ունենանք, բանակը համալրենք պայմանագրայիններով, աշխատավարձով ծառայողներ ունենանք, հզորացնենք մեր սպառազինությունը։ Այլապես՝  պարտվողական դիրքերից հանդես գալով՝ բանի չենք հասնի։

Պարոն Միքայելյան, վերադառնանք կրկին ներքաղաքական զարգացումներին և նորից խոսենք «Ելք» դաշինքի անելիքներից։ Նախօրեին Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ «Ելք»-ը մեկուսացված է իրեն պահում։ Դուք այլ ուժերի հետ ներկայումս համագործակցության տարբերակներ քննարկո՞ւմ եք։ Եվ խնդրում եմ ասել, թե որն է այն բաժանարար գիծը, որը թույլ չի տա, ասենք՝ որևէ ուժի հետ համագործակցություն։ Օրինակ՝ որոշ ուժեր ասում են, որ այդ բաժանարար գիծը Մարտի մեկն է։ Դուք ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում։

– Համագործակցությունը այլ ուժերի հետ չի բացառվում։ Կոնսենսուսի պայմաններում ամեն ինչ հնարավոր է։ Մեր դռները բաց են, ով ուզում է, թող գա, համագործակցենք, միանանք իրար։ Կա հուշագիր, կա ծրագիր, ով համաձայն է, կիսում է այդ ծրագիրը՝ թող գան։ Մեր միավորումը գաղափարի շուրջ է։ Թող գան, ասեն, որ համաձայն են մեր ծրագրի հետ, որ ուզում են գնալ երկիրը փոխելուն ու միանան մեզ։

-Կա՞ն ուժեր, ում հետ հիմա քննարկումներ են գնում։

-Այո։

-Պարոն Միքայելյան, իսկ դաշինքի ցուցակի շուրջ համաձայնություն կա՞ արդեն։

-Այո, համաձայնություն կա, ոչ մի խնդիր չի լինի։ Եթե մի բանը գաղափարի շուրջ է՝ այնտեղ չի կարող պրոբլեմ լինել։ Մեր մոտ նման բան չի կորղ լինել։ Ցուցակը գրեթե պատրաստ է ու կտեսնեք, որ ոչ մի խնդիր չի լինի։

-Այս ընտրություններին գործելու է նաև այդ ռեյտինգային համակարգը, որը ընդունված է ասել, որ նույն քողարկված մեծամասնականն է։ Ձեզ հաջողվելո՞ւ է վերահսկողություն ապահովել տեղամասերում, դրանցից դուրս, աշխատանք տանել տեղամասերում։

-Բնական է, որ դա բարդ է լինելու, բայց մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Ես Կոտայքի մարզում մասնակցելու եմ ռեյտինգային ընտրակարգով, մեզնից էլի մարդիկ կան, այնպես որ կփորձենք։ Մենք գնալու ենք մինչև վերջ, որ Սերժ Սարգսյանը գնա էս երկրից։ Դա մեր հիմնական նպատակն է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում