Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ադրբեջանի գլոբալ և տարածաշրջանային նշանակությունը փոքրանում է. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, George Mason համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը:

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցին և Վաշինգտոնի վերաբերմունքին՝ Կոզլարիչը նշել է, որ ԱՄՆ-ում այդ այցը մեծ ուշադրության չի արժանացել:

«Տարածաշրջանում իրավիճակին տեղյակները դա դիտարկում եմ որպես սովորական այց: Այստեղ խոսքը մեծ հարևանի մասին է, որն ունի ադրբեջանցի մեծաթիվ բնակչություն: Երկու երկրների միջև կան ընդհանուր սահմաններ և խնդիրներ»,- ասել է նա:

Լրագրողի այն հարցին՝ արդյոք Պուտինի այցը կարելի՞ է դիտարկել որպես յուրատեսակ աջակցություն Իլհամ Ալիևի թեկնածությանը, Կոզլարիչը պատասխանել է, որ իր կարծիքով՝ Պուտինի այցը կապված է եղել ոչ թե Ադրբեջանի ներքին գործերի, այլ երկու երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական հարցերի հետ:

Խոսելով այն մասին, թե ինչ են մտածում Վաշինգտոնի քաղաքական շրջանակները Ադրբեջանի ընտրությունների և դրանց շուրջ գործընթացների մասին, և արդյոք նրանց ձեռնտո՞ւ է ներկայիս իրավիճակը, թե՞ նրանք ակնկալում են այլ սցենարներ, պրոֆեսորը նշել է, որ այժմ ամերիկյան վարչակազմը դեռևս վերակառուցման փուլում է:

«Դեռևս թափուր են որոշ կարևոր պաշտոններ պետդեպարտամենտում, դրա եվրոպական բյուրոյում: Հենց այս պաշտոնները ստանձնողներն են հետևում Կովկասում, Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Ընդհանուր առմամբ, Կովկասին և Ադրբեջանին հետևող քաղաքական գործիչները, իհարկե, անհանգստացած են տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, մասնավորապես, խախտումներով ևս մեկ ընտրություն անցկացնելու հավանականությամբ»,- ասել է նա:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է ակտիվ լինի ոչ միայն ընտրությունների, այլ նաև ուրիշ հարցերում, ինչպիսիք են խոսքի, մամուլի ազատությունը, կրոնական իրավունքների խախտումը և այլն:

Ադրբեջանի կառավարությունում կարծես թե ձևավորվել է այնպիսի պատկերացում, որ երկիրն ավելի շատ է պետք Արևմուտքին, քան Արևմուտքը՝ Ադրբեջանին, նշել է լրագրողը, ինչին մասամբ համաձայնել է Կոզլարիչը:

«Համաձայն եմ, նման պատկերացում կա: Ես դա լսել եմ նաև պաշտոնական անձանցից և մարդկանցից, որոնք կապված են կառավարության հետ: Վերջին 20 տարիներին զգալիորեն փոխվել է հարաբերությունների որակը: Այժմ Ադրբեջանը և Արևմուտքն ի վիճակի են իրար շատ բան առաջարկել: Նման պատկերացումը համապատասխանում էր իրականությանը 2-3 տարի առաջ, սակայն այժմ այդպես չէ, եթե դիտարկենք դա բացառապես վերլուծական կերպով»,- ասել է նա և հավելել, որ դա ունի երկու պատճառ, որոնցից առաջինը կապված է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ, հետևաբար փոքրանում է Ադրբեջանի նշանակությունը որպես երկիր, որն աջակցում է ՆԱՏՕ-ի գործունեությանը, իսկ առանց դրա Ադրբեջանն ԱՄՆ-ի համար նախկին ռազմավարական կարևորությունը չի ունենա:

Կոզլարիչի կարծիքով՝ երկրորդ պատճառը կապված է էներգետիկայի հետ: Քանի որ Եվրոպայում չի աճում գազի պահանջարկը, կան այնպիսի գործոններ, ինչպիսիք են հեղուկ գազը, և Եվրոպայում դիտարկվում է տեղական գազի օգտագործման ոլորտի զարգացումը, այս տեսանկյունից Ադրբեջանը չունի նախկին էներգետիկ կարևորությունը:

«Ադրբեջանի գլոբալ և տարածաշրջանային նշանակությունը նվազում է: ԱՄՆ-ը և Արևուտքը առաջնահերթ խնդիրներ ունեն տարածաշրջանի նաև այլ երկրներում: Եթե Ադրբեջանին ընկեր է պետք, մենք պատրաստ ենք: Եթե Ադրբեջանը գործընկեր է ուզում, մենք պատրաստ ենք: Սակայն մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը ոչ միայն խոսի արևմտյան ժողովրդավարության գոյության մասին, այլև ապացուցի գործողություններով: Այսինքն՝ ցույց տա դա իր ժողովրդի հանդեպ վերաբերմունքի օրինակով»,- հավելել է նա:

Լրագրողի այն հարցին՝ արդյոք Իլհամ Ալիևը պե՞տք է անհանգստանա իր նախագահական երրորդ ժամկետի օրինականության մասին, Կոզլարիչը պատասխանել է, որ նախագահը պետք է մի քիչ անհանգստանա այս կապակցությամբ:

«Առնվազն այն պատճառով, որ նրա կառավարման ժամանակաշրջանում շարունակվել են ճնշումները: Դա արվում է նաև նրա համար, որպեսզի մարդիկ չկարողանան բարձրացնել օրինականության հարցը»,- հավելել է նա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նա նշել է, որ փորձում են այն լուծել դիվանագիտական ճանապարհով:

«Գիտեք ինչ եղավ այն ժամանակ, երբ հակամարտության լուծումն արդեն մոտ էր, և առաջադրվել էին փոխադարձ փոխզիջումներ: Սակայն ճիշտ չէ երկարաձգել հարցը և այնուհետև մեղադրել միջազգային հանրությանը: Նկատի ունեմ Երևանին և Բաքվին. «Տղանե՛ր, ինչո՞ւ չեք փորձում համաձայնության գալ»: Եվ դրա փոխարեն նրանք կարծում են, որ մենք կամ Ռուսաստանը պետք է մեկնենք Երևան, որպեսզի հասցնենք Բաքվի խոսքերը»,- նշել է նա:

Խոսելով Եգիպտոսում և Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ նախկին դեսպանը նշել է, որ այդ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները տարբեր են: Գլխավորն այն է, որ անկայունություն առաջանում է միայն այն ժամանակ, երբ մարդկանց չի տրվում ցանկալի առաջնորդ ընտրելու ազատություն, երբ նրանց հետապնդում է ոստիկանությունը, երբ իիշխանությունը ճնշում է մամուլի ազատությունը, այն դեպքում, երբ իսկական ժողովրդավարության դեպքում նման բան չպետք է լինի:

«Եթե Իլհամ Ալիևը ցանկանում է Ադրբեջանը ժողովրդավարական տեսնել, ապա իմ թվարկած խախտումները չպետք է տեղ գտնեն: Եթե իշխանությունները շարունակեն իրենց գործողությունները, ժողովրդավարություն չի ստացվի: Ասում են, որ կա տնտեսական բարեկեցություն, սակայն ո՞վ է դրանից օգուտ ստանում»,- հավելել է նախկին դեսպանը:

Լրագրողի այն հարցին, թե հնարավորության դեպքում պրոֆեսորն ի՞նչ երեք խորհուրդ կտար Իլհամ Ալիևին, նա պատասխանել է. «Առաջին հերթին կասեի, որ նա պետք է հպարտանա երկրի զարգացմամբ: Երբ ես երկրում էի 1994-1997 թթ., չէի կարող պատկերացնել, որ դա երբևէ տեղի կունենա: Ադրբեջանն արդեն ապացուցել է ոտքերի վրա կանգնելու հնարավորությունը:

Երկրորդ հերթին կասեի՝ Դուք՝ որպես նախագահ, կարող եք երկիրը դնել քաղաքական տեսանկյունից այլ ուղղության վրա: Այնպիսի ուղղություն, որտեղ կհաստատվեր քաղաքական իրավիճակ, որն ավելի կհամապատասխաներ երկրի տնտեսական ձեռքբերումներին…

Երրորդ՝ կասեի, որ արդեն ժամանակն է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այնպիսի կարգավորում, որպեսզի փախստականների խնդիրները լուծվեին, և այդ հարցը մեկընդմիշտ հանվեր օրակարգից: Հավանական է՝ սա վերջին հնարավորությունն է դրությունը փոխելու համար, քանի դեռ այն չի հասել մի իրավիճակի, որից վախենում են Իլհամ Ալիևը և ուրիշները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում