Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ինչու և ինչպես են հակադրվում Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը

Անցած տարեվերջին գրեթե միաժամանակ Հայաստանում ստեղծվեցին երկու կառույցներ, որոնք միտված են տնտեսական զարգացման ծրագրեր մշակելուն, ներդրումներ և միջազգային տնտեսական ծրագրեր ներգրավելու, դրանց համար բարենպաստ դաշտ ստեղծելու, տնտեսական, իրավական և այլ բարեփոխումներ անելու, դրանց միջազգային մասնագետների ներգրավելու գործին: Դրանցից առաջինը, որը կոչվում էր «Հայաստանի իրավազորություն» ծրագիր, ստեղծվեց Սերժ Սարգսյանի նոյեմբերի 26-ի հրամանագրով: Ընդ որում՝ այս ծրագիրն ունի հինգ պաշտոնյաներից բաղկացած խորհուրդ, որի նախագահը Ս.Սարգսյանի գլխավոր օգնական Արամ Ղարիբյանն է: Իսկ մյուս չորս անդամներն են՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ինչպես նաև ինչ-որ «Անիվ» հիմնադրամի նախագահ Արտյոմ Կոստանդյանը և «ԱՅԲ» հիմնադրամի հիմնադիր Աշոտ Ասլանյանը:

Երկրորդը ստեղծվել է դրանից մոտ մեկ ամիս հետո՝ դեկտեմբերի 22-ին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից և կոչվում է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ: Ընդ որում՝ անցած շաբաթ Կ.Կարապետյանն ազդարարեց այդ կենտրոնի բացումը և դրա ղեկավար նշանակեց իր խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանին: Առաջին հայացքից թվում է, թե Կ.Կարապետյանը պետք է որ նման մարմնի անհրաժեշտությունը չունենար, հատկապես, որ արդեն մոտ երկու տասնյակ օգնականներ ու խորհրդականներ ունի, որոնք իրենց քանակով կարող են նման մի ռազմավարական կենտրոն ամբողջացնել, եթե, իհարկե, ունեն այդ որակը:

Բայց մյուս կողմից էլ կարելի է մտածել, որ վերջապես իշխանությունները սկսել են ավելի ինստիտուցիոնալ կերպով զբաղվել Հայաստանի տնտեսությամբ: Կամ էլ, գուցե, այդ ծրագրերը հերթական իմիտացիոն նախաձեռնություններն են, որոնք նախորդների նման որևէ արդյունք չեն տա, ու պարզապես այս նախընտրական փուլում փորձում են գործ անելու տպավորություն ստեղծել:

Բայց երբ փորձում ես այդ նախաձեռնությունները դիտարկել ներիշխանական պայքարի կամ հակակշիռների համատեքստում, ապա թվում է, թե դրանք միմյանց դեմ են ստեղծվել: Ավելի շուտ, Կ.Կարապետյանի նախաձեռնությունը ստեղծվել է ընդդեմ Ս.Սարգսյանի ծրագրի: Չէ որ առաջին նախաձեռնությունը Ս.Սարգսյանինն էր: Եվ այն հանգամանքը, որ Կ.Կարապետյանը՝ լինելով վարչապետ, երկրի տնտեսական զարգացումների պատասխանատուն, ընդգրկված չէ Ս.Սարգսյանի ստեղծած հիմնադրամում, տպավորություն է ստեղծվում, որ վերջինս չի վստահում իր վարչապետին կամ փորձում է ինքը զբաղվել տնտեսությամբ: Իսկ Կ.Կարապետյանը Ս.Սարգսյանին հակադարձում է իր կենտրոնով: Եվ Հայաստանի այս երկու բարձրագույն պաշտոնյաներն իրենց նախաձեռնություններով, կարծես թե, մրցակցության մեջ են: Մեկը մյուսին է հետևում դրանց նիստերի ու աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս շաբաթ էլ Ս.Սարգսյանն էր հանդիպել հիմնադրամի անդամների հետ:

Մենք փորձեցինք իշխանության ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ, թե արդյո՞ք նախագահի ու վարչապետի այս նախաձեռնությունները չեն հակադրվում միմյանց: ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը լսելով հարցը՝ ասաց, որ չի ցանկանում այդ թեմայով խոսել, խնդրին լավ չի տիրապետում և այլն: ՀՀԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանն էլ հարցը լսելով՝ ընդամենն ասաց, թե պետք չէ այդ ծրագրերը հակադրել, դրանք միմյանց փոխլրացնում են: Եվ ընդհանրապես, ՀՀԿ-ականները չեն ցանկանում անգամ լսել Ս.Սարգսյանի ու Կ.Կարապետյանի հակադրությանը վերաբերող ինչ-որ հարց՝ զգուշանալով դրա ենթատեքստից կամ ընդհանրապես չհասկանալով, թե ինչ է կատարվում իրենց նախագահի ու վարչապետի միջև:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Ս.Սարգսյանն իր ազդեցության ներքո նման հիմնադրամ ստեղծեց, որտեղ չընդգրկեց Կ.Կարապետյանին: Նախկինում նման դեպքերում Ս.Սարգսյանը ոչ միայն վարչապետին, այլև ՊԵԿ նախագահին էլ էր ներգրավում: Չէ որ վերջինս Հայաստանում այն պաշտոնյան է, որից տնտեսական քաղաքականություն իրականացնելու համար շատ բան է կախված: Հատկապես, որ Ս.Սարգսյանի նախաձեռնությունը բարեփոխումներ է նախատեսում նաև հարկային ոլորտում: Մինչդեռ Վարդան Հարությունյանը ևս ընդգրկված չէր նախագահականի հիմնադրամում: Վերջինս, հիշեցնենք, «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին տնօրենն է և Կ.Կարապետյանի մտերիմը: Կ.Կարապետյանը նրան այդ պաշտոնին հենց դրա համար էլ նշանակեց: Իսկ այս դեպքում Ս.Սարգսյանն իր կառույցը հնարավորինս հեռու է պահել Կ.Կարապետյանի կադրերից և ընդգրկել է հիմնականում իր ազդեցության տակ գտնվող գործիչների:

Ի վերջո ինչու էր պետք ստեղծել երկու նման կառույց, եթե կարելի էր մեկով էլ գործ անել, այն ամբողջացնել, վարչապետին էլ ներգրավել և ընդհանուր ծրագրեր մշակել: Այդպիսով՝ Ս.Սարգսյանը, կարծես թե, Կ.Կարապետյանին հասկացնում է իր առավելությունը և այն, որ նա լավագույն դեպքում վարչապետ կարող է աշխատել մինչև 2018 թվականը, մինչև իր նախագահության լիազորությունների ավարտը: Հատկապես, որ նա կարծես թե չի կարող ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում, քանի որ 2011 թվականից Ռուսաստանում «Գազպրոմ» ընկերությունում ղեկավար պաշտոն է զբաղեցրել և Հայաստանում վերջին 4 տարիներին մշտական բնակություն չի ունեցել: Իսկ դա նշանակում է, որ նոր Սահմանադրությունը նույն պատճառներով նրան թույլ չի տա 2018թ. դառնալ արդեն խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետը, որն ըստ էության երկրի ղեկավարն է: Իսկ Կ.Կարապետյանն արդեն իսկ հասցրել է ունենալ նման հեռահար ու բարձր հավակնություններ:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում