Bild-ը հայտնում է, որ «Տոտենհեմ»-ը համաձայնության է հասել «Անժի»-ի կիսապաշտպան Վիլիանի տեղափոխության գործում:
Նշվում է, որ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և անձնական պայմանագիր կստորագրի լոնդոնյան ակումբի հետ:
Տրանսֆերային գործարքի արժեքը շուրջ 30 մլն եվրո է կազմում, ինչպես նաև ֆուտբոլիստի տրանսֆերի հետագա վաճառքից ստացված գումարի 50%-ը:
Հիշեցնենք` ավելի վաղ «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Վիլիանի ցուցադրած խաղը:









































