Business Insider-ի փոխանցմամբ՝ փորձագետները Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տունը գնահատել են գրեթե 400 միլիոն դոլար։ Այդ մասին հայտնել է Zillow ընկերությունը։
Մասնագետների խոսքերով՝ Բարաք Օբամայի նախագահության 8 տարիներին նստավայրի գինն աճել է 15 տոկոսով և այժմ գնահատվում է մոտ 397.9 միլիոն դոլար։
Ընկերությունն ընդգծել է, որ Օբամայի նախագահության ժամկետը համընկել է ամերիկյան անշարժ գույքի շուկայի վերականգնման հետ, և դա դրականորեն է ազդել Սպիտակ տան արժեքի վրա։
Փորձագետները հաշվարկել են, որ 132 սենյակ ունեցող շենքի վարձակալությունն ամսական կարժենա 2.08 միլիոն դոլար։







































