Մոտ ապագայում եվրոգոտում պարտքային ճգնաժամը հաղթահարել չի հաջողվի, սակայն դրանում առաջընթաց է դիտվում, և ներդրողները տեսնում են դա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Ruhr Nachrichten թերթի հետ հարցազրույցում:
«Մեզ համբերություն է պետք, և մենք պետք է հետևողականորեն հետամուտ լինենք մեր հայեցակարգերին, որոնք ենթադրում են (պետության) ինքնուրույն պատասխանատվություն և համերաշխության դրսևորում»,- ասել է Մերկելը:
Նրա կարծիքով՝ դրական ազդանշան է այն, որ եվրոգոտում արդեն կրկին տնտեսական փոքր աճ է դիտվում:
«Անհաժեշտ է նպաստել զարգացման այդ միտմանը»,- հավելել է դաշնային կանցլերը:
Նա կրկին դեմ է արտահայտվել Հունաստանի պարտքերի հետագա ներմանը, սակայն ընդգծել է, որ Աթենքն արդեն մեծ ջանքեր է գործադրել բարեփոխումների անցկացման ուղղությամբ, իսկ պայմանավորվածությունների իրականացումը կանոնավոր կերպով ստուգվում է:Նրա գնահատականով՝ Հունաստանը զգալիորեն բարելավել է տնտեսական և բյուջետային ցուցանիշները:











































