Իտալացի մոդելյոր, նորաձևության տան հիմնադիր Ջորջո Արմանին հաճոյախոսություն է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է Harper’s Bazaar-ը։ Դիզայների կարծիքով՝ քաղաքական գործիչը նկատլիորեն փոխվել է, «ավելի բարեկազմ է դարձել, իսկ սանրվածքն ավելի լավ տեսք է ստացել»։
Բացի այդ Արմանին ընդգծել է, որ դեմ չէ հագուստներ ստեղծել Թրամփի կնոջ՝ Մելանիայի համար։ «Դա իմ աշխատանքն է։ Ինչո՞ւ չպետք է հրաժարվել հագուստներ ստեղծել գեղեցիկ կնոջ համար։ Դա քաղաքականությունից դուրս է»,-ասել է նա։










































